Քոչարյան Անդոն դեմ չի եղել Արմեն Խաչատրյանի թեկնածությանը, մենակ թե Սիմոնյան Ալենի թեկնածուն չանցներ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«ՔՊ վարչությունն, ի վերջո, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում որոշեց տեսնել ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանին: Իսկ թե ինչպես եկան այդ եզրահանգման, ուշագրավ մանրամասներ են պատմում իշխանական աղբյուրները:
Ասում են՝ «անողոք» պայքար է մղել ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանի և Անդրանիկ Քոչարյանի եռյակ միության մյուս պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Վերջինս արտահայտվել է, թե եթե Արփին չէ, ուրեմն՝ ես կարող եմ առաջադրվել:
Քոչարյան Անդոն էլ, ըստ նույն աղբյուրների, դեմ չի եղել՝ մենակ թե Սիմոնյան Ալենի թեկնածուն չանցներ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում