Իսրայելի պաշտպանության բանակը 24 ժամում խոցել է ավելի քան 200 թիրախ Լիբանանում և Գազայում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամում ավելի քան 230 թիրախների են հարվածել Լիբանանում և Գազայի հատվածում։
«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է իր օպերատիվ գործունեությունը Լիբանանի հարավում և Գազայի հատվածում՝ վերջին 24 ժամվա ընթացքում խոցելով ավելի քան 230 թիրախ», - ասվում է բանակի հայտարարության մեջ:
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման ավելի քան 200 թիրախներին։
Նշվում է, որ զոհերի և վիրավորների մասին հստակ տեղեկություն դեռևս չկա: