Իսրայելական կործանիչները գրոհել են Լիբանանի և Սիրիայի սահմանին
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Լիբանանի հյուսիսում գտնվող Հերմել շրջանում գտնվող սահմանային անցակետի վրա:
Sham FM ռադիոկայանի փոխանցմամբ՝ ինքնաթիռները գրոհել են Ջերմաշ գյուղի մոտ Սիրիա տանող ճանապարհի ուղղությամբ։ Սիրիական ՀՕՊ համակարգերը, որոնք տեղակայված են Հոմս քաղաքից հարավ, կրակ են բացել իսրայելական ինքնաթիռների ուղղությամբ։
Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Աբբաս ալ-Հաջ Հասանը կարծում է, որ Իսրայելի օդային հարվածները սահմանային անցակետերին և մարդասիրական շարասյուններին պետք է համարել չհայտարարված շրջափակում։
«Իսրայելական թշնամու գործողությունները լուրջ խնդիր են ստեղծում պարենային անվտանգության ապահովման համար»,- նրա խոսքերն է մեջբերում «Ալ Նահար» թերթը։
«Տնտեսական վնաս է հասցվում, քանի որ ճանապարհները, որոնք կապում են Լիբանանը հարևան երկրների հետ, արգելափակված են օդից, ինչի արդյունքում խոչընդոտներ են առաջանում գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար»,-նշել է նա: