Մալիում uպանվել է «Վագներ»-ի հրամանատարը
«Վագներ» 9-րդ գրոհային ջոկատի հրամանատար Միխայիլ Պրիխոդկոն սպանվել է Մալիում:
Այս մասին հայտնում է «Վագների» հեռագրային ալիքը:
Պրիխոդկոն մահացու վիրավորում է ստացել հոկտեմբերի 12-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս։
«Այդ օրը խումբը կատարելով մարտական առաջադրանք, բախվել է ահաբեկիչների ուժերին։ Միխայիլը որոշել է անհապաղ կազմել արագ արձագանքման խումբ և անձամբ ղեկավարել այն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրվում է, որ խմբի անդամները շրջապատված են եղել ու պարտվել, իսկ Պրիխոդկոն զոհվել է մարտում։