Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Բաքու մեկնելու հարցում. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռևս որոշում չի կայացվել Վլադիմիր Պուտինի մասնակցության վերաբերյալ COP29 կլիմայական համաժողովին, որը տեղի կունենա Բաքվում։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Այդուհանդերձ, Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանն անպայման ներկայացված կլինի միջոցառմանը, անկախ Պուտինի գալու կամ չգալլու որոշումից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական ու ադրբեջանական մամուլը գրեց, որ ամենայն հավանականությամբ ՌԴ նախագահը չի մեկնի Բաքու: