ԱԺ-ի մոտ մեքենաների բախման հետևանքով դրանցից մեկը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա- Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 2 հոգու ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և բժիշկների կողմից բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը։