«Հայկական կողմը որոշել է չշարունակել բրյուսելյան գործընթացը»․ Ալիև
Բրյուսելն այն վայրն էր, որտեղ հաջողությամբ ընթանում էին Հայաստանի հետ բանակցությունները։ Նման հայտարարություն է արել Իլհամ Ալիևը։
Անդրադառնալով Ադրբեջանի և Եվրամիության հարաբերություններին՝ նա նել է, թե Բրյուսելն այն վայրն էր, որտեղ Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ հաջողությամբ ընթանում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, և այնտեղ իսկապես կարևոր առաջընթաց է գրանցվել:
«Բայց, ցավոք, հայկական կողմը որոշել է չշարունակել այս գործընթացը, որը կոչվում է «բրյուսելյան»։ Սակայն, ամեն դեպքում, դա դրական գործընթաց էր, որը շատ լավ արդյունք և փորձ տվեց»մ,- ասել է Ալիևը։