Մեքենան բախվել է գազատար խողովակին. 58-ամյա վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Արտենի-Արագածավան 4-րդ կմ հատվածում, Արագածոտնի մարզի բնակիչ 58-ամյա Ալբերտ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին և ինքնավթարի ենթարկվել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ալբերտ Ս.-ն տեղում մահացել է, որից հետո Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Սարգիս Մ-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ինքնավթարի ենթարկվաժ Ալբերտ Ս.-ի «Opel»-ին։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։