Թուրքիայի ԱԺ խոսնակին եմ ներկայացրել «խաղաղության խաչմերուկը»․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում
Հայաստանի և Թուրքիայի ԱԺ նախագահները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացն ու «խաղաղության խաչմերուկը»։
«Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում բովանդակալից հանդիպում ունեցա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ։ Մենք քննարկեցինք երկկողմ հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և ընդհանուր տարածաշրջանը։ Ես ներկայացրել եմ նաև Հայաստանի կառավարության «խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մենք պայմանավորվել ենք հետագայում շարունակել մեր շփումները», -գրել է Սիմոնյանը՝ X-ում։