ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն 8 ամսում աճել է 4,5%-ով, ՀՀ-ում ամենաբարձրն է
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվար-օգոստոսի մակարդակի նկատմամբ կազմել է 104,5 տոկոս։
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի աճ է նկատվել ԵԱՏՄ բոլոր պետություններում:
Հայաստանում՝ 13.7%
Բելառուսում՝ 7.1%
Ռուսաստանում՝ 4,5%
Ղազախստանում՝ 3.0 %,
Ղրղզստանում՝ 0,7%։
ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն 8 ամսում աճել է 4,5%-ով, Հայաստանում ամենաբարձր աճն է՝ 13,7%։
Երկրորդ տեղում Բելառուսն է 7,1 տոկոսով, որին հաջորդում է Ռուսաստանը 4,5 տոկոս աճով, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։