Կոչ ենք անում բոլորին միանալ հանրության նախաձեռնած հանրահավաքին և պահանջել ՀՀ կառավարությունից հետևյալը. Արցախի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը
Գյումրին ինձ համար հարազատ քաղաք է, չեմ ուզենա, որ ժողովրդի մեջքը կոտրվի․ ԱսլանյանԳորիսում ԵՄ դիտորդները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին են ներկայացրել սահմանի երկայնքով վերջին զարգացումներըԱմերիկյան դիվանագիտությունը հենց այս նեգատիվ սցենարն է փորձում կանխել. Սուրեն ՍարգսյանԱնկախ դիտորդական առաքելության կազմում Գյումրիում հետևելու ենք քվեարկության ընթացքին. ՄարությանԿ․Պոլսի Հայոց Պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանըՀույս ունեմ, որ կարճ ժամանակ անց Մարտուն Գրիգորյանի հայրը կլինի ազատության մեջ. ծիծաղ է առաջանում, երբ կարդում ես վարույթի նյութերը․ ՓաստաբանԱդրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակում ենՄյանմարում 7,7 մագնիտուդ հզորությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)Ազգային և պետական գործիչ Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 75 տարեկանStarlink արբանյակային ինտերնետը այլեւս հասանելի է Հայաստանում. ՓաշինյանԿրակոցներ Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» հացատանը. 2 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցՆախ՝ «տրաս է հանել» յուրայիններին․ «Իրավունք» Պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՄարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունըԱՄՆ 60 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՀայ գերիների համար հյուպատոսական հասանելիություն կապահովվի՞. ՀՀ և Շվեյցարիայի ԱԳՆ–ների պատասխաններըՌուսաստանը հարձակվել է ուկրաինական քաղաքների վրա«Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալըԹուրք բլոգերը Երևանում Արցախի մասին երգ է երգել (տեսանյութ)Ղազախստանում 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՎարդան Ղուկասյանը ուղերձ է հղելԱնդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ «Ժողովուրդ»Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»
Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանը ազատ է արձակվել․ փաստաբան
Ինչու են խուզարկել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը․ «Հրապարակ»Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո«Что за шум, а драки нет». Գյումրիի քաղաքապետի թեկնածուները թատրոնում. «Իրավունք»Հայաստանում զե՞նք է արտադրվելու. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանի հետ կապված միջադեպից ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը. «լավ շանս է». «Իրավունք»
Հայաստանը կվճարի իր դավաճանական մոտեցման համար. Հայաստանի բնակչությունն ամեն ինչ պետք է զգա իր մաշկի վրա. Կորոտչենկո
Եմենը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբՄարտուն Գրիգորյանի հոր ձերբակալման հիմքերը վերացել են, բայց նա գտնվում է անազատության մեջ Ալիևը իր 15 րոպեանոց ելույթում հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը Հին երևանցու փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի ՔՊ-ի Սարկին ասեք, սելդ քշի ու գլխիդ զոռ մի տուր. Արտակ Զաքարյան ՀՀ ԱԳ փոխնախարարը Վիեննայում քննարկել է տարածաշրջանային իրավիճակը Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն Ժնևի հայկական տանը ներկայացրել է Մատենադարանի գործունեությունը, ծրագրերը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում կքննարկվի Հայաստանի հինգերորդ զեկույցը Կրակոցներ են հնչել Լոռիում․ 18-20 դիմակավորված անձինք մտել են փիրուզի հանքաքարի տարածք Ես իմ հացը մարդ բռնել տալով չեմ վաստակում, այլ՝ իմ աշխատանքով. Մխիթարյանը՝ Մինասյանին (տեսանյութ) Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու «Ձեր արածը տղամարդուն վայել չէ»․ թեժ լեզվակռիվ Ռուբեն Մխիթարյանի և Սարիկ Մինասյանի միջև (տեսանյութ) Գյումրին ընտրում է. ՈՒՂԻՂ Սպասում ենք կալանքի նիստերին, որոնց կայանալու ժամի մասին դեռեւս տեղեկություններ չկան Երևանում առանց ուղևորատոմսի երթևեկող քաղաքացիները կտուգանվեն 10-15 հազար դրամով «Ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով»․ Աբրահամյանը Սյունիքում է ՆԳՆ-ն հորդորում է Փարաքարի և Գյումրու ընտրողներին կայքում ճշտել ընտրացուցակների իրենց տվյալները Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա
Մշակույթ

Փորձում են հեռու պահել մեզ պետականության խորհրդանշանների հետ առնչվելուց և դրա խորությունը զգալուց

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. 

«Արտաշատ մայրաքաղաք, կամ չօգտագործվող հնագիտական ժառանգության մասին
Բոլորովին վերջերս լրատվամիջոցներն անդրադարձան Արտաշատ մայրաքաղաքի տարածքում վաղքրիստոնեական եկեղեցու մնացորդների հայտնաբերմանը, որն ինքնին մեծ իրադարձություն է և պետք է սպասենք նորանոր տվյալների ի հայտ գալուն: Սրա հետ մեկտեղ, չեմ կարող չնշել, որ այս լուրը տարածվեց ոչ թե հայկական լրատվամիջոցների կամ հայ հնագետների նախապես պատրաստած նյութի հիման վրա, այլ հայ-գերմանական հնագիտական արշավախմբի գերմանացի հետազոտողների հրապարակումից հետո:

Ես նույնպես բացառություն չէի և այդ մասին տեղեկացա դրսի աղբյուրներից:
Այս գրառումով ցանկանում եմ անդրադառնալ մեր մշակութային ժառանգության ճիշտ ու ճշգրիտ մատուցման ու հանրահռչակման խնդիրներին: Այս ոլորտում, անշուշտ, առաջնային դերը պատկանում է պատմության թանգարաններին, որոնք գործում են Երևանում և մարզերում՝ երկրագիտական թանգարանների կարգավիճակով: Հիմա եկեք պատկերացնենք մի հնավայր, որի տարածքը պարբերաբար աղճատվում է բնակելի շենքերով, գերեզմաններով ու վարելահողերով և որտեղից պարբերաբար և շատ դեպքերում պատահականորեն հայտաբերվում են արվեստի գլուխգործոցներ: Այդ հնավայրի անունը Արտաշատ է, որը հույն պատմիչ ու աշխարհագրագետ Ստրաբոնն իր գեղեցկության համար անվանում է «Հայկական Կարթագեն»: Ահա այս «Հայկական Կարթագենի» տարածքում պարբերաբար աշխարհացունց բիզնես նախագծեր են մշակվում՝ առանց հաշվի առնելու հնագետների կարծիքն ու հայկական այս բացառիկ ժառանգության պահպանման, հանրահռչակման և մեր երկրի յուօրինակ բրենդներից մեկը դարձնելու կարևորությունը:

Եթե փորձենք հասկանալ պատմական Արտաշատի հարստությունների ծավալն ու բացառիկությունը, միայն նշեմ, որ դասագրքային դարձած «Արտաշատի Աֆրոտիտեն» հայտնաբերվել է հնագիտական հետախուզական շուրֆ փորելու առաջին օրը՝ բահի առաջին իսկ հարվածներից հետո: Նույն կերպ հայտնաբերվել է նաև Տրայանոսի շքեղ լատինատառ արձանագրությունը: Իսկ մարմարե արձանիկի ոտքը գտնվել էր հարևան գյուղերից մեկի պատի մեջ՝ երբ այն օգտագործվել էր որպես շաղախի լիցքի քար:

2009 թ. շատ պատահականորեն այնպես ստացվեց, որ ես դարձա հնագիտական հետազոտություններ իրականացնելու համար բավական լուրջ միջոցներ տրամադրելու հիմնական լոբբիստը: Հնագիտական նորանոր հայտնագործությունների արդյունքում ազգային ինքնության հիմնատարրերը նաև հնագիտական այս նոր ցուցիչներով հարստացնելու ռազմավարությունն էր, որ ստիպեց ինձ հանդես գալ նման դերով: Այդ ռազմավարության սահմանները դուրս են գալիս սոսկ պատմամշակութային ժառանգության կոչվելուց. այն ռազմավարություն է, տեղեկատվական պատերազմի ու ինքնության պահպանման հրամայական: Արտաշատի ու Դվինի պարագայում ունենք ահռելի մի ներուժ, որի ճիշտ մատուցումն ու հանրահռչակումը, առաջին հերթին հենց Հայաստանի ներսում, մշակութային ու պետական քաղաքականության կարևորագույն օղակը պետք է հանդիսանա:

Դավադրության տեսության մասին

Ընդունված է դավադրությունների տեսության մասին խոսելիս չեզոքացնել անգամ լուրջ հիմքեր ունեցող կասկածները՝ այս կամ այն հարցի մասին: Կրկին ու կրկին հիշեցնում եմ յոթ տարի առաջ Աղձք գյուղում հայտնաբերված քարե սարկոֆագների մասին, որտեղ պետք է որ ամփոփած լինեին հայ Արշակունի արքաների մասունքները: Խայտառակ ու միջակ բեմադրության ուղեկցությամբ, այդ սարգոֆագները բացվեցին, իսկ հնագետներն էլ խոստացան, որ դրանք կհետազոտվեն և դրանց արդյունքները կհրապարակվեն: Ո՞րտեղ են գտնվում հայ Արշակունի արքաների մասունքները և ինչու՞ որևէ տեղեկություն չկա հետագա անելիքների մասին: Այս հարցերն առայժմ մնում են անպատասխան: 2000-1700 տարի առաջ ապրած արքաների մասունքներին մենք վերաբերվեցինք այնպես, ինչպես կվերաբերվեին շարքային դամբարանի բացմանը: Այն չվերածվեց, այո՛, թեկուզ ուճացված ու բեմականացված լուրջ իրադարձության, մեր քայքայվող ինքնության ամրակայման ու համազգային համախմբումը ցեմենտող գործոնի:

Այլ երկրների պարագայում, այն կդառնար պետական ու ազգային կարևորության միջոցառում, իր բացառիկ էներգետիկայով ու սեփական պատմության ու ժառանգության հանդեպ ակնածանք սերմանելու հաստատ հրամայականով:

Փոխարենը Հայաստանում արագընթաց տեմպերով զարգանում է սև հնագիտությունը: Այո՛ հազարավոր հնագիտական առարկաներ դուրս են բերվում մեր երկրից և հանգրվանում են դրսի մասնավոր հավաքածուներում:  Այդ մասին չկա համազգային ահազանգ, չկան գործուն քայլեր այս չարիքն արմատախիլ անելու ուղղությամբ:

Այո՛, ես հակված եմ դավադրության տեսությանը, այն առումով, որ մի աներևույթ ձեռք փոձում է հեռու պահել մեզ ու մեր հիշողությունը պետության ու պետականության խորհրդանշանների հետ առնչվելուց և դրա խորությունը զգալուց: Չմոռանանք, որ կայսրությունները երբեք չեն համակերպվում իրենց անկախացած նախկին ծայրագավառների կայացման ու ամրացման հետ, ուստի գործադրում են բոլոր ջանքերը պետությունից կրկին համայնքի, ազգից հոտի վերածելու ուղղությամբ: Իսկ վերահսկվող հիշողության քաղաքականությունը հենց դրան է միտված…»։