Սեուլը չի հավատում Փհենյանի հարձակմանը
Հարավային Կորեայի իշխանությունները կասկած են հայտնել, որ ԿԺԴՀ-ն կարող է պատերազմ սկսել։
Այս մասին KBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։
«Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան պատերազմ չի սկսի, եթե նրանք չեն որոշել ինքնասպան լինել», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ Հարավային Կորեան պետք է պատրաստ լինի արձագանքելու Փհենյանի սադրանքներին։