Կենտրոն թաղապետարանից 4 ձերբակալված կա, 3-ը՝ պաշտոնատար անձ. մանրամասներՁեզ համար առողջությունն առաջնային չէ, բա ի՞նչն է առաջնային՝ պաշտո՞նը. Կյուրեղյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ)Հայաստանից արտահանումները նվազելու են 37 տոկոսով. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երևանում բախվել են «Ford Transit»-ը, «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կա 3 տուժածՄաշտոցի պողոտայի մի մասն այս գիշեր փակ կլինիՀնդկական «Ակաշ» ՀՕՊ համակարգերը ուղարկվում են ՀայաստանՄահվան ելքով վրաերթ ԵրևանումԵրբ Նիկոլ Փաշինյանն առավոտյան 7-ին հեծանիվ է քշում, ինչ-որ մեկիդ խանգարո՞ւմ է. պատկերացնու՞մ եք՝ հաց էլ են ուտում, քնում էլ են․ Հակոբյան«Ի՞նչ նայեմ»․ Հրաչյա Հակոբյանը չի տեսել իր քրոջ շրջագայության նկարները (տեսանյութ)Լուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերանՄայրը պնդում է, որ ուսուցիչը հրել է իր որդուն, երեխան կոտրել է ոտքըԱվագանու նիստում 20 հարցից 20-ը չզեկուցվող է. զավեշտ է սա. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ինչ է Նիկոլ Փաշինյանը ձեռքերով բացատրում Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին (տեսանյութ)Իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում․ կան ձերբակալվածներԶելենսկին հայտարարել է Կուրսկի մարզում 50 հազար ռուս զինվորականների մասինԻմ կինը չափահաս կին է և հաշվետու չէ իմ առաջ. Տիգրան ՊարսիլյանՀերթական քցոցին ա. Փորձագետի ահազանգն ու զգուշացումըՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը (տեսանյութ)Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԴուք չեք ասում, ես ասեմ, ջհանդամ գյոռ․ 20 366 մարդ է հեռացել երկրից, աշխատատեղերն էլ կրճատվել են. Արթուր ԽաչատրյանԻլոն Մասկը առանցքային դեր է խաղում Թրամփի ապագա թիմի ձևավորման գործումՀայաստանը պատվիրակություն չի ուղարկել COP29, բայց ակտիվորեն մասնակցել է հակաադրբեջանական քարոզչությանը. ՀաջիևԼավ առիթ է, որ ՀՀ իշխող ուժն հստակ վերաբերմունք արտահայտի Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ․ ՄինասյանՀերոս չէ՞ արդյոք այն գործարարը, ով իր սեփական տունը գրավ դնելով՝ խիզախում է․ պետք է վերագնահատենք հերոսության մասին պատկերացումը. Ֆինանսների նախարարԱբխազիայի մայրաքաղաք Սուխումում իրավիճակն անհանգիստ էԱԺ նիստում հեռախոսի միջոցով նախարարներին ինչ որ բան է փոխանցվում (տեսանյութ)ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ ուղիղ«Շնորհակալ եմ վարչապետին՝ իմաստուն առաջնորդության համար»․ ֆինանսների նախարար (տեսանյութ)Անահիտ Մանասյանը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն անհրաժեշտություն է համարումՑույցեր ու բախումներ Ամստերդամում. ցուցարարները վանկարկում են «Ազատ Պաղեստին» կարգախոսըԴպրոցների տնօրենների նշանակման կարգում կրկին փոփոխություններ կլինեն. «Փաստ»ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ»Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով. «Հրապարակ»Ովքե՞ր էին Աննա Հակոբյանի հետ «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ»Այսօր ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիայի մի շարք հասցեներում Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում «ռազբորկա» էր սարքել. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. սպասում են «ՍՄՍ հաղորդագրությանը». «Ժողովուրդ»Այսօր լույս չի լինելու Երևանում և 5 մարզումՕլաֆ Շոլցն ասել է, որ մտադիր է շուտով զանգահարել ՊուտինինՀնդկաստանը հանդես է եկել ԵԱՏՄ-ի հետ առևտրային բանակցությունների առաջխաղացման արագացման օգտին Ռուսաստանը հայտնել է, որ Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը մոտ 85 հազարով կրճատվել է Թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը․ Ավանեսյանը պահպանել է իր դիրքը Էթնիկ զտումը խաղաղություն չէ, Ադրբեջա՛ն, ազատ արձակիր հայ գերիներին․ կադրեր՝ Թբիլիսիի ակցիայից Հետապնդման ժամանակ գողացված մեքենայի վարորդը կառավարումը կորցրել է. մեքենան բախվել է ծառին (տեսանյութ) Մեծամորի համայնքապետարանը շուրջ 5,5 մլն դրամի հանգիստ է կազմակերպել Աղվերանում Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի Ադրբեջանից սպառնում են՝ եթե Փաշինյանը չգնա COP-29-ին, ապա «ՀՀ-ի գոյությունը հարցականի տակ է» Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ հավաքականին․ Բարսեղյանը մկանային վնասվածք ունի
Քաղաքականություն

Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․Արմեն Գրիգորյան

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

– Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ ՀՀ-ն որոշում կայացրեց Իրանի անցակետից դուրս բերել ռուս սահմանապահներին, և այնտեղ ստանձնել վերահսկողություն։ Նիկոլ Փաշինյան – Վլադիմիր Պուտին հանդիպման արդյունքում որոշվեց նաև՝ ՀՀ սահմանապահները մասնակցեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պահպանությանը։

– Այս գործընթացը նոր չի սկսվել, «Զվարթնոց» օդանավակայանում, Հայաստան-Ադրբեջան սահմանին ունեցել ենք նաև Ռուսաստանի Դաշնության ներկայություն։ Ռուսաստանի հետ քաղաքական պայմանավորվածություններն այնպիսին են եղել, որ եթե Հայաստանը ձեռք է բերում կարողություններ իր սահմանների անվտանգությունն ապահովելու, ապա ՀՀ-ն ամբողջական կամ մասամբ իր վերահսկողության տակ է վերցնում սահմանների պահպանությունը։ Ռուսաստանի հետ համաձայնությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից։ Եվ քանի որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը ձեռք են բերել բավարար կարողություններ, մենք առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հունվարի 1-ից Իրանի Իսլամական Հանրապետության հետ անցակետում ամբողջությամբ ՀՀ սահմանապահ զորքերը ծառայություն իրականացնեն, ինչպես նաև՝ Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին համատեղ ծառայություն իրականացնենք։ Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ Հունվարի 1-ից կանցնենք այս՝ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը։

-Անձնակազմ, տեխնիկական պատրաստություն․․․ Հայաստանը տիրապետո՞ւմ է այդ ծավալի կարողություններին։

-Կարողությունները շարունակաբար զարգացնում ենք, և, այո՛, ՀՀ Սահմանապահ զորքերն ունեն բավարար կարողություններ՝ այդ ծառայությունն իրականացնելու համար։

-1992-ին կնքված հայ – ռուսական պայմանագրում նշված է, որ այն ժամանակ, երբ Հայաստանն ունենա սեփական սահմանապահ ուժեր, ռեսուրսներ՝ ինքնուրույն Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պահպանությունն իրականացնելու, կսկսի դա իրականացնել։ Մո՞տ է Հայաստանը Թուրքիայի և Իրանի հետ ամբողջական սահմանը վերահսկելու փուլին։

-Այս պահին մենք ունենք պայմանավորվածություններ՝ համատեղ ծառայություն իրականացնելու և մենք քննարկել ենք այս տարբերակը, և հունվարի 1-ից կանցնենք այս տարբերակով ծառայության իրականացմանը։

-Իսկ ամբողջական վերահսկողության մտադրություն կա՞։

-Մենք այդպիսի բան չենք քննարկել։

-Իսկ նման ձգտում կա՞ ՀՀ-ի կողմից։

-Ինչպես պայմանագրում է, և ընդհանուր քաղաքական պայմանավորվածությունն է, ՀՀ-ն շարունակական կարողություններ է ձեռք բերում, ՀՀ-ն զարգացնում է իր կարողությունները, որպեսզի սահմանի անվտանգության ապահովման համար իրականացնի պատասխանատվություն։ Կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։

-Հայաստանի և Իրանի սահմանի, Արաքս գետի երկայնքով գտնվող ճանապարհին ևս կանգնած են ռուս զինծառայողներ, որոնք ոչ միայն սահմանապահ ֆունկցիա ունեն, այլև՝ որոշում են կայացնում՝ անձանց թողնե՞լ Նռնաձոր կամ Շվանիձոր գյուղեր, թե ոչ։ Համենայնդեպս, ես նման փորձ ունեցել եմ 2021 թվականին՝ Նռնաձոր գյուղ գնալիս, անձնագիր էին ստուգում, կարիք կար Մեղրիի քաղաքապետարանից թույլտվություն ստանալ։ Եթե ՀՀ-ն և Ադրբեջանը ապաշրջափակման գնան, և այդ ճանապարհը գործի, արդյո՞ք այն մեխանիկորեն միջանցք չի դառնում․ օտար ռազմական ուժեր են կանգնած, Հայաստանը չէ այսօրվա փաստացի վերահսկողը։ Իրանի սահմանը 40-50 կիլոմետր է, երկար սահման չէ, հնարավո՞ր չէր, որ Հայաստանը վերցներ այդ սահմանի վերահսկողությունը։

-Ցանկանում եմ նշել, որ ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Ապաշրջափակման սկզբունքները ՀՀ-ի համար հայտնի են, դրանք՝ փոխադարձության և հավասարության սկզբունքներն են։ Եվ գիտեք, որ ապաշրջափակում կարող է տեղի ունենալ միայն, եթե ենթակառուցվածքները գտնվում են տվյալ պետության վերահսկողության տակ․ Հայաստանի դեպքում դա Հայաստանի իրավազորության շրջանակներում ապաշրջափակում իրագործելն է։ Սրանք են այն շրջանակը, որ հնարավոր է՝ ապաշրջափակում տեղի ունենա։ Մնացյալ այլ դեպքերում, բնականաբար, ապաշրջափակում տեղի չի ունենա։

-Իսկ գետնի վրա փոփոխություն կլինի՞ իմ նկարագրած հարցի համատեքստում։

-Ապաշրջափակումը տեղի կունենա միայն իմ նշած սկզբունքների շրջանակներում։

-ՌԴ նախագահ Պուտինը լռում էր, երբ ՀՀ վարչապետը օրերս ԵՏՄ երկրների ղեկավարների խորհրդի նիստում ասում էր, որ որևէ երրորդ երկրի ՀՀ-ն միջանցք չի խոստացել, որ ՀՀ-ն պետք է իր տարածքում անվտանգություն ապահովի։ Սակայն վարչապետի խոսքից հետո խոսեց Օվերչուկը, հիշեցնելով ձեզ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից ՀՀ-ն հետ չի կանչել ստորագրությունը, և ասաց, որ միայն ՌԴ մասնակցությամբ կարող է լինել ապաշրջափակում։ Սա ՌԴ կողմից տարածքային պահա՞նջ է ՀՀ-ին, քանի որ չկա իրավական հիմք, թե ինչու պիտի ՀՀ-ում միջանցք ստեղծեն։

-Ես արդեն նշեցի ապաշրջափակման սկզբունքները, և ՀՀ-ն պատրաստ է ապաշրջափակման՝ միայն այդ սկզբունքների շրջանակներում։ Մենք առաջնորդվում ենք վարչապետի հայտարարած սկզբունքների շրջանակներում՝ ապաշրջափակման և այլ տեսակի բոլոր սկզբունքներում։ Մենք առաջնորդվում ենք միայն այդ հայտարարություններով, և Հայաստանը շարունակելու է պնդել սա։ Այսինքն, այլ տարբերակ հնարավոր չէ ապաշրջափակման համար։ Հնարավոր է միայն վարչապետի նշած, ինչպես նաև՝ մեր կողմից բազմիցս նշած ապաշրջափակման սկզբունքների շրջանակներում։