Մ22 ԵԱ. հայ բռնցքամարտիկները հաղթանակով են ավարտել մրցումային առաջին օրը
Բուլղարիայում մեկնարկած բնցքամարտի Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում իրենց մեկնարկային մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանն ու 92 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ադամյանն առավելության է հասել բելգիացի Օսամա Էլ Մոսաուիի նկատմամբ, իսկ Ճղրիկյանը ուժեղ է գտնվել Կոսովոյի ներկայացուցիչ Դոնալդ Սիլայից։
Ավելի վաղ հաղթանակով էր մեկնարկել նաև Հարություն Հակոբկոխյանը: