Նա անում է այն, ինչ ցանկանում է. Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ Մբապեի մասին
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Գենդուզին կիսվել է հարձակվող Կիլիան Մբապեի պահվածքի մասին իր կարծիքով։ Այս մասին հայտնում է armtimes.am-ը։
«Կիլիանը գնացել է Շվեդիա՞։ Մենք նրա հանդեպ կասկած չունենք։ Մենք նրա հետ խոսել ենք խաղից առաջ։ Նա 100%-ով պատրաստ չէ: Չենք կասկածում, որ ցանկանում է օգնել իր թիմին։ Մբապեն սիրում է իր երկիրը և կշարունակի օգնել մեզ։ Մենք պետք է դադարենք այս մասին չափազանց շատ խոսել: Նրան նույնպես պետք է ապրել։ Նա հանգստյան օրեր ունի, անում է այն, ինչ ուզում է»,- Գենդուզիի խոսքերն է մեջբերում KMZ-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանսիայի հավաքականի՝ Իսրայելի հետ հանդիպման ժամանակ (4:1) 25-ամյա ֆուտբոլիստը եղել է Շվեդիայի գիշերային ակումբներից մեկում։ Մինչ այս նա Դեշամին խնդրել էր իրեն հավաքական չհրավիրել՝ վնասվածքից ապաքինվելու համար: