ԱԲ-ն արդյունավետ կիրառելով հնարավոր կլինի թռիչքային աճի ներուժ գեներացնել ՀՀ տնտեսության համար
Մեկնարկել է AI Conf 2024-ը, որն այս տարի անցկացվում է «Կառուցելով արհեստական բանականությամբ» խորագրով:
«Մեր երկրի համար ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է, որում մեծ ռեսուրսներ գեներացնելով, այն ճիշտ, արդյունավետ կիրառելով՝ հնարավոր կլինի թռիչքային աճի ներուժ գեներացնել Հայաստանի տնտեսության համար։ Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ են տվյալների նոր քաղաքականություն և մեծ ներդրումներ, մասնավորապես, կրթական նոր ծրագրեր, ենթակառուցվածքներ, ԱԲ գերհամակարգչային կենտրոններ, գիտահետազոտական խմբեր, որոնք կենտրոնացած են լինելու հենց ԱԲ գործիքներով բարդ լուծումներ գեներացնելու ուղղությամբ», - հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Շատ կարևոր է, որ և՛ կառավարությունը, և՛ մասնավոր հատվածն ունեն այս ընկալումը, ինչը լավատեսություն է ներշնչում:
«Շատ կարևոր է, որ և՛ կառավարությունը, և՛ մասնավոր հատվածն ունեն այս ընկալումը, ինչը լավատեսություն է ներշնչում:
Շրջել եմ նաև համաժողովի շրջանակում անցկացվող էքսպոյի տարածքով, ծանոթացել ներկայացված ընկերություններին, քննարկել հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր»,- հավելել է նախարարը։