Սիրիայի քրդերը օգնություն են խնդրել ԱՄՆ-իցՇիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվիԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետինԻրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրություններիԲոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Երկար դադարից հետո հայտնվել է ասպարեզումԾանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում13-ամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարանԹաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան․ Գ․Ծառուկյանը շրջայց է կատարել Աբովյանում (տեսանյութ)Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»Ռուսական զորքերը հեռանում են Սիրիայից. BildՊետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը․ «Հրապարակ» Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին․ «Իրավունք»Զուրաբիշվիլին ցուցադրաբար անցել է խորհրդարանի կողքով և հայտարարել, որ գնում է աշխատանքիՔաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիսԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չծրագրված այց է կատարել ԻրաքԹբիլիսիում նախագահական ընտրությունների դեմ ցույց է սկսվելԻսրայելը Սիրիայում շարունակում է ռմբակոծել ռազմական օբյեկտները2 հազար 500 մեկնաբանություն՝ գնդակահարության պատի տակ. ինչ են գրում քաղաքացիները վարչապետին (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻնչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-նՈւկրաինական անօդաչուները հարվածել են ռուսական նավթաբազայինՀերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ»Վրաստանում նախագահական ընտրություններ ենՎարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ» ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ»Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»ՔՊ-ում ահուսարսափի մեջ ենՀովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ»
Ապարանում բուք է, Կապանում ձյուն է գալիս, Արարատում մառախուղ է
Մի շարք հասցեներում լույս չի լինիՊլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ինԱնահիտ Մանասյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին ԲոմբերգերինՏեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման նպատակով Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչԵթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆՀՖՖ-ն Մխիթարյանին և Բարսեղյանին առաջադրել է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթումԵվրո-2026. Հայաստանի թիմը պատրաստվում է Դանիայի դեմ խաղին (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ՁՊՎ-ից հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսՀանրապետությունում դեկտեմբերի 14-ին, 16-18-ին սպասվում է քամու ուժգնացումՎահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Ռումինիայի դեսպանինԱՍՀ նախարարը կարևորել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատրաստակամությունը
Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ողբերգական ավտովթար՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհՀայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար
Ռուսաստանում «Viber»-ի հասանելիությունը սահմանափակված է
Ես ոչ մի տեղ չեմ գնալու. Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական պալատըՔննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույքՁյուն, բուք, մերկասառույց և մառախուղ է Հայաստանի որոշ ճանապարհներին
Քաղաքականություն

Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը»

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը անդրադարձել է Հայաստանում անցկացված «Խաղաղության խաչմերուկի» թեմայով համաժողովին․

 «Հայաստանում անցկացվել է Խաղաղության խաչմերուկի թեմայով համաժողով, որին ներկա են եղել նաեւ ԵՄ դեսպանի, կարծես թե մի քանի այլ միջազգային դիվանագետներ, որոնք ծառայում են Հայաստանում:

Ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանն ու բավականին հանգամանալից, ու ըստ էության կարծես թե որոշակի աննախադեպ հանգամանալիությամբ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի բնորոշ է այսպես ասած փորձագիտական, վերլուծական համայնքի որեւէ ներկայացուցչի, քան պետության առաջին դեմքի ելույթի:

Սա զուտ ինքնանույնականացմա՞ն խնդիր է, թե՞ Փաշինյանը միանգամայն գիտակցված է ընտրել այդ տարբերակը, քանի որ Հայաստանը ստեղծված իրավիճակում այլեւս ունի ոչ այնքան պետական սուբյեկտության գործառույթ, որքան ավելի շատ իրադարձությունների ընթացքին հետեւելու եւ պարզապես «նժարի ծանրությունը» ճշգրիտ չափելու կամ քամու ուղղությունը ճիշտ որսալու խնդիր:

Ընդ որում, ինքնի այդ իմաստով համաժողովի անցկացման փաստն իսկ ուշադրության է արժանի: Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ ժամանակում է այն կազմակերպվել: Ենթադրաբար, զուտ դատելով վիզուալ պատկերից, լսարանի ծավալից եւ կազմից, միջոցառումը կազմակերպվել է թերեւս բավականին արագ, մեծ հավանականությամբ՝ օրերի ընթացքում: Կրկնեմ, սա ենթադրությունս է, զուտ վիզուալ տպավորություն, որը բնականաբար կարող է լինել սխալ:

Բայց, այդուհանդերձ հանգամանքը, որ Հայաստանը փաստացի այս փուլում կազմակերպում է «Խաղաղության խաչմերուկի» զգալիորեն աննախադեպ մանրամասն «ստուգաբանությամբ» պրեզենտացիա՝ վարչապետի ելույթի մակարդակով, ընդ որում վարչապետի ելույթն էլ՝ ավելի շուտ փորձագիտականությանը բնորոշ տրամաբանությամբ, պահանջում է ուշադրություն:

Դարձյալ, տպավորություն է, որ Երեւանն ինչ որ զարգացումների սպասումով՝ պարզապես փորձում է իր այսպես ասած դիրքը ներկայացնել՝ «որ հետո չասեն» տրամաբանությամբ:

Դա անշուշտ չի նշանակում, թե այն, ինչ սպասվում է կամ կարող է սպասվել՝ որպես զարգացում, լինելու է անպայմանորեն: Բայց, համենայն դեպս երեւանյան համաժողովի կամ այլ կերպ ասած՝ «թեմատիկ առումով զգալիորեն բացված բրոշյուրի» տրամաբանությամբ միջոցառման անցկացումը կարծես թե այն մասին է, որ Երեւանը համենայն դեպս գոնե փորձում է ապահովել իր տեղեկատվական «թիկունքը»: