Թուրքիան կսատարի «Խաղաղության խաչմերուկ»-ին, եթե լինի մերձեցում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. թուրք պրոֆեսոր
«Թուրքիան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կապում է ընդհանուր աշխարհը Թուրքիայով, հարևաններով հանդերձ»։ ՔՊ ժողովրդավարության դպրոցում «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ասաց թուրք պրոֆեսոր Ահմեթ Քասիմ Հանը։
Ըստ նրա, պետք է քաղաքական կամք լինի նման ծրագրերն իրագործելու համար։
«Թուրքիայի պարագայում այս ծրագրին էլ ավելի աջակցելու համար, պետք է փոփոխություն տեսնի նաև Հայաստանում։ Թուրքիան կսատարի՝ պայմանով, որ լինի մոտեցում՝ մերձեցում երկրների միջև և լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդրի լուծում»,- ասաց նա։