Երևանում 23-ամյա երիտասարդը 2 եղբոր հետ վիճաբանել, ապա դանակաhարել է 2 անչափահասիԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՔննիչը զանգեց ու խնդրեց, որ գնանք Հովհաննես Ավետիսյանի կալանված ավտոմեքենան վերցնենք. Արսեն ԲաբայանԻշխանությունները փորձում են սահմանափակում մտցնել մարդկանց մտածողության մեջ՝ իրենց ենթարկլու նպատակով․ Բագրատ Սրբազան«Ցույց տանք Կավելաշվիլիի դիպլոմները»․ Վրաստանում այրել են Կալաձեի անունով խաղաշապիկ (տեսանյութ)Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ խաղաղության հույս ունի. ԳյուլերՄեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրըԱրման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել ՄակրոնիՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին փոսն ընկած ձիուն հաջողվել է հանելՍիրիայի քրդերը օգնություն են խնդրել ԱՄՆ-իցՇիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվիԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետինԻրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրություններիԲոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Երկար դադարից հետո հայտնվել է ասպարեզումԾանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում13-ամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարանԹաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան․ Գ․Ծառուկյանը շրջայց է կատարել Աբովյանում (տեսանյութ)Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»Ռուսական զորքերը հեռանում են Սիրիայից. BildՊետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը․ «Հրապարակ» Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին․ «Իրավունք»Զուրաբիշվիլին ցուցադրաբար անցել է խորհրդարանի կողքով և հայտարարել, որ գնում է աշխատանքիՔաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիսԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չծրագրված այց է կատարել ԻրաքԹբիլիսիում նախագահական ընտրությունների դեմ ցույց է սկսվելԻսրայելը Սիրիայում շարունակում է ռմբակոծել ռազմական օբյեկտները2 հազար 500 մեկնաբանություն՝ գնդակահարության պատի տակ. ինչ են գրում քաղաքացիները վարչապետին (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻնչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-նՈւկրաինական անօդաչուները հարվածել են ռուսական նավթաբազայինՀերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ»Վրաստանում նախագահական ընտրություններ ենՎարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ» ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ»Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»ՔՊ-ում ահուսարսափի մեջ ենՀովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ»
Ապարանում բուք է, Կապանում ձյուն է գալիս, Արարատում մառախուղ է
Մի շարք հասցեներում լույս չի լինիՊլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ինԱնահիտ Մանասյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին ԲոմբերգերինՏեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման նպատակով Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչԵթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆՀՖՖ-ն Մխիթարյանին և Բարսեղյանին առաջադրել է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթումԵվրո-2026. Հայաստանի թիմը պատրաստվում է Դանիայի դեմ խաղին (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ՁՊՎ-ից հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսՀանրապետությունում դեկտեմբերի 14-ին, 16-18-ին սպասվում է քամու ուժգնացում
Քաղաքականություն

Չի՛ կարելի բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. 

«Ի՞նչ եմ ասել Փաշինյանին  պատերազմի թեժ պահին…

2020-ի հոկտեմբերի 12-ին, տեղի էր ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։

Հրապարակում եմ ելույթս այդ հանդիպումից։

«Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին եւ անվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և ԱՀ իշխանությունների գործած կոպիտ սխալների մասին։
Զգուշացրել ենք, որ չի՛  կարելի հրաժարվել բանակցային գործընթացում ձեռքբերված Մադրիդյան սկզբունքներից, չեղարկել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ նախապայմաններ դնել, զգացմունքային եւ թերհաշվարկված հրապարակային հայտարարություններ անել, զրոյացնել բանակցային ողջ ժառանգությունը եւ հայտարարել նոր կետից գործընթացի մեկնարկի մասին, անհիմն լարվածություն առաջացնել  մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:

Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին: Չի՛ կարելի երկար տարիների բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից:

Այդ փաստարկված և պետության շահերից բխող քննադատությանն ի պատասխան, սակայն, մենք ստանում էինք չհիմնավորված քրեական գործեր, ատելության քարոզ եւ հասարակության պառակտմանն ուղղված պետական քաղաքականություն։

Այս հանգամանքներից անկախ՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերսկսման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, ազգային համախմբման եւ միասնականության կոչ արեց եւ իր բոլոր հնարավորություններով կանգնեց մեր բանակի ու երկու հայկական հանրապետությունների կողքին։
Այս օրերին սեփական նախաձեռնությամբ Հանրապետականն արել է առավելագույնը, հրապարակավ հայտարարելով, որ ստեղծված ծանր իրավիճակում դրանից բացի, պատրաստ է լծվել ցանկացած խնդրի լուծման, որ իշխանությունների կողմից կդրվի կուսակցության առջև: Փորձել ենք աշխատանքային կապեր հաստատել տարբեր պատկան մարմինների հետ` առաջացած կարիքները ճիշտ գնահատելու եւ  նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։ Ավաղ, այդ փորձերը միշտ չէ, որ արդյունավետ են եղել, եւ մենք սկսեցինք աշխատել ու առ այսօր աշխատում ենք դարձյալ սեփական նախաձեռնություններով :

Ցավոք, պատերազմի առաջին օրերին ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտը ստվերվեց այսպես կոչված` «դավաճանների» մասին վարչապետի եւ ԱՀ նախագահի հայտարարություններով, ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ օրենքի սելեկտիվ կիրառմամբ, անպատիժ կերպով սոցցանցերում և առանձին լրատվամիջոցներում վերսկսած նպատակային ատելության պառակտիչ քարոզի թողտվությամբ, նոր քրեական գործերով, խուզարկումներով, սպառնալիքներով:

Ամփոփելով վերոհիշյալ հանգամանքներն ու փաստերը՝ լիազորված եմ պաշտոնապես հայտարարելու,  որ
1. Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի եւ Արցախի գործող ղեկավարության վրա։
2. Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու,  մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։ 12.10.2020թ.: Երեւան,ՀՀ Կառավարություն։

Հ.Գ.
Ելույթս ընթերցելուց հետո  Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ դիմի և նույնիսկ խնդրի ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու կոչով։

Հետագայում տեղեկացանք, որ հոկտեմբերի 19-ին ոչ թե ՀՀ  վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլ Վ.Պուտինն է առաջարկել դադարեցնել պատերազմը։ Սակայն ապագա կապիտուլյացիայի սիմվոլը  չի համաձայնվել այդ առաջարկին, որի հետեւանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ, ներառյալ Շուշին, և հազարավոր զոհեր:

Ավելին. Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ նախորդ իշխանությունը  ձեզ թողել է  2 հայկական պետություն ու այդ թվում 12.000 կմ² տարածք ունեցող Արցախի Հանրապետություն։

Ավելի լավ է դուք մտածեք, թե ի՞նչ  եք թողնելու ձեզանից հետո։

Ի՞նչ է թողնելու իրենից հետո Նիկոլը…ավերակներ։

Արցախ չկա,ՀՀ-ը ապագան էլ մշուշոտ է»։