600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր կան․ Քյարամյանը` պատերազմnւմ պարտության մասին
«Գրեթե վերջնական փուլում ենք գտնվում, բոլոր ուղղություններով իրավիճակը մեր համար արդեն պարզ է, հիմնական քննությունն արդեն արված է, բոլոր ուղղություններով մեր տեսանկյունից ունենք իրական պատկեր»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը` պատասխանելով հարցին` ինչքանո՞վ է հաջողվել ամբողջացնել Արցախյան 44-օրյա պատերազմում պարտության պատճառները:
Նա նշել է, որ իրենց համար շատ ավելի կարևոր է պատկերրը, թե առանձին անձանց քերական պատասխանատվությունը։
«Ընդհանուր առմամբ, այս գործերով 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր կան:
Շուրջ հարյուրի վերաբերյալ էլ քննարկումներ են ընթանում գործերն ավարտելու ու դատարան ուղարկելու վերաբերյալ:
Մենք այս հարցին վերաբերել ենք ոչ թե քրեական գործերի, այլ նաև շատ ենք կարևորել այս քրեական վարույթների պատմական արժեքը, փորձել ենք հնարավորինս օբյեկտիվ անդրադառնալ բոլոր դրվագներին: Կան մարտական գործողություններ, որոնց ընթացքին մենք անդրադարձել ենք մինչև ցանկացած շարքային զինծառայողի հարցաքննելու մակարդակով, շուրջ 2000 հատոր է կազմում գործերի ընդհանրական քանակը»,- ասաց Քյարամյանը: