Սիրիայում ամերիկյան բազան ենթարկվել է հարձակման
Սիրիայի արևելքում՝ Դեյր էր Զորի մերձակայքում գտնվող Կոնիկո գազային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Երեք հրթիռ ընկել է բազայի վրա և ուժեղ պայթյուններ են առաջացրել ներսում, որից հետո ուղղաթիռների գրոհ է տեղի ունեցել», - ասել է աղբյուրը:
Նախորդ հարձակումը Սիրիայի արեւելքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին։