Մակրոնը կոչ է արել դադարեցնել Իսրայելին զենքի վաճառքը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին դեմ է արտահայտվել Իսրայելին զենքի շարունակական մատակարարմանը, որն օգտագործվում է Գազայի հատվածի և Լիբանանի վրա հարձակվելու համար։
Քաղաքական գործիչը կարծում է, որ դա կօգնի դադարեցնել հակամարտության սրումը Մերձավոր Արևելքում։
«Ֆրանսիան կոչ է արել դադարեցնել զենքի արտահանումը: Մենք բոլորս գիտենք, որ սա միակ լծակն է, որն այսօր կարող է վերջ դնել պատերազմին»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը պարզաբանել է, որ իր առաջարկը կապված չէ վերջերս հնչած Իսրայելի զինաթափման կոչերի հետ։