Բայդենը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը Թրամփի դեմ մահափորձը կհամարի որպես պատերազմ հայտարարելու ակտ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդին զգուշացնել Իրանին, որ ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի նկատմամբ ցանկացած մահափորձ Վաշինգտոնը կդիտվի որպես պատերազմ հայտարարելու ակտ, գրում է The Washington Post-ը։
«Եթե Իրանը հարձակվի մեր քաղաքացիներից որևէ մեկի վրա, ներառյալ նրանց, ովքեր շարունակում են ծառայել Միացյալ Նահանգներին կամ նրանց, ովքեր նախկինում ծառայել են, Իրանը կկանգնի լուրջ հետևանքների առաջ», - ասվում է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավետի հաղորդագրության մեջ:
Նա ընդգծել է, որ Բայդենն ուղղել է բոլոր ռեսուրսները՝ պաշտպանելու Թրամփին, և հետախուզական գործակալություններին հանձնարարված է տեղեկատվություն տրամադրել ԱՄՆ նախկին նախագահին և նրա անվտանգության ծառայությանը սպառնալիքների մասին։
The Washington Post-ը գրում է նաև, որ Թրամփի գրասենյակը Գաղտնի ծառայությանը խնդրել է ուժեղացնել ԱՄՆ 45-րդ նախագահի անվտանգության միջոցները։