Վարսենիկ Մելքոնյանի թեկնածությունն է առաջարկվել դատավորի թափուր պաշտոնում նշանակվելու համար
Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել, որում ասվում է․
«1․ Հանրապետության նախագահին առաջարկել Վարսենիկ Ղուկասի Մելքոնյանի թեկնածությունը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար։
2․ Սույն որոշման առաջին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Վարսենիկ Ղուկասի Մելքոնյանի՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորիի լիազորությունները համարել դադարած»։