Մշակույթը հայ և եվրոպական ինքնության սրտում է. Վասիլիս Մարագոս
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպել էր Եվրոպական միությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Մշակույթը հայ և եվրոպական ինքնության սրտում է, այն անհրաժեշտ է կյանքի որակի, սոցիալական և տնտեսական զարգացման համար: Քանի դեռ Եվրամիությունն ու Հայաստանը ձևակերպում են նոր ու հավակնոտ գործընկերության օրակարգը և իրականացնում Հայաստանի դիմակայության և զարգացման, 270 մլն եվրո արժողությամբ պլանը, կարևոր է արձանագրել, թե ինչպես են մշակույթն ու ստեղծարար արդյունաբերությունը նպաստում Հայաստանի կայուն աճին ու բրենդավորմանը, ինչպես նաև մարդկանց միջև կապերի ձևավորմանը»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների տնօրեններ, մշակույթի և ստեղծարար արդյունաբերության ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ: