Ինչու է բերման ենթարկվել ակտիվիստ Արթուր Չախոյանը
Երևանի քաղաքապետարանի մոտից այսօր բերման է ենթարկվել ակտիվիստ Արթուր Չախոյանը։
ՆԳՆ ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել են՝ Չախոյանը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։ Նա բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։
Հիշեցնենք՝ քաղաքապետարանի մոտ ակտիվիստ Արթուր Չախոյանը այսօր՝ հոկտեմբերի 11-ին, դոլարներով ակցիա էր իրականացնում։ Այդպիսով նա իր բողոքն է արտահայտել Երևանի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ։