Դատարանը թույլ տվեց Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին վարել իրենց հեղինակային փոդքաստը (տեսանյութ) Առաջարկվում է լուծում Երևանի արտաքին տեսքի վերականգնման համար․ քննարկում՝ Փաշինյանի գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Բուդապեշտ Հայհոյանքի արգելքն իրավաչափ է, հաղորդումը չվարելը` ո'չ. Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատական նիստ (տեսանյութ) Գողության դեպք՝ Երևանում․ թանկարժեք ավտոմեքենաներից գողություն կատարած կասկածյալները հայտնաբերվել են Նոյեմբերի 7-ին հոսանքազրկումներ կլինենՀոգեկան ներգործության, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների դեպքեր են բացահայտվելՄեկ օրում 19 վթար է եղելԵրևանի քաղաքապետի կարգադրությամբ` բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու տեղափոխվում առանձին վայր (տեսանյութ)Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆ«Ջրվեցին» խաղաղության պայմանգրի հետ կապված բլինքենյան ու բայդենյան հայտարարությունները. Արմեն ՀովասափյանՔաջարանի թունելի շինարարության համար ՀՀ-ն ԵԱԶԲ-ից կստանա 200 մլն դոլարի վարկԶելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքներըՀովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)Ալիևը շնորհավորել է Թրամփին Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու City Cancer Challenge ցանցին
Նիկոլն այլևս անցյալի մնացուկ է․ Անդրանիկ Թևանյան
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 5 դրամովՏարիներ առաջ, երբ լրագրողներով ակցիա արեցինք ԱԺ–ում, Հովիկ Աբրահամյանը նույնիսկ մեզ չակնարկեց, որ կարող է զրկել հավատարմագրումից․ լրագրողՅոավ Գալանտը նշել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնից իր ազատման երեք պատճառներըՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների ու կեղծիքի. «Փյունիկ» ՖԱԽաղաղությունը հաղթեց պատերազմին. ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը` Թրամփի հաղթանակի մասին Ես չեմ պատրաստվում մեր ինքնիշխանությունը զիջել ծիրանով կամ լոլիկով. Գևորգ Պապոյան«Նման կարգի ղզիկները չպետք է ՀՀ ներկայացնեն». Հրանտ Բագրատյանը` Տիգրան Բալայանի մասին Մաղթում ենք, որ Ադրբեջանի պատմական հաղթանակը մոտ ապագայում ամրապնդվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. ԷրդողանՀերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը. Քրիստինե ՎարդանյանԼևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտության է ենթարկվելՎահե Ղազարյանի հրամաններով կադրային բազմաթիվ նշանակումներ են արվելԱննա Հակոբյանը հրապարակել է դստեր «աշնանային» լուսանկարները«Ford Transit»-ը բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներին. տուժած չկաԻլոն Մասկը օգնել է կանխել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ղրիմի ուղղությամբ՝ խափանելով Starlink-ը
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
41-ամյա Լիանան 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել (տեսանյութ)Ընտրությունների այս արդյունքները բացահայտեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքականության բանկրոտըԿրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներըՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածուների լայն ցանկ ունի. ֆեդերացիայի մամուլի քարտուղարՊապոյանը խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական է համարումԱմերիկան ​​«թևակոխելու է ոսկե դար». Թրամփը հայտարարել է, որ Աստված իրեն մահափորձից «հենց այնպես չի փրկել»Փաշինյանը շնորհավորել է ԹրամփինԱՄՆ-ում և Վրաստանում ժողովուրդը կամք ցուցաբերեց, իսկ ՀՀ ժողովուրդը հանձնվեց. Ստեփան ԴանիելյանԴոնալդ Թրամփը առաջին շնորհավորանքներն է ստացել Մակրոնից և ՆեթանյահուիցԽաղաղության Նոբելյան մրցանակակիրը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության երեխայակենտրոն քաղաքականությունըԱդրբեջանն ու Հայաստանը շուտով վերջնական համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ԷրդողանՍնուփ Դոգի պահանջով համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացվել. Factor.amՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզումԵրեկ փողոցում մեր հայրենակիցների հետ հետաքրքիր զրույցի բռնվեցինք. Ալեն ՍիմոնյանԽանութների ցանցը ապրանքներ վաճառելիս չի տրամադրել ՀԴՄ կտրոն (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը 11 հոգանոց պատվիրակությամբ պաշտոնական այցով կմեկնի ԲուդապեշտՀոբելյանական է գալիք տարին Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի համար. առաջին նվերը Գագիկ Ծառուկյանի կողմից է (տեսանյութ)WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացել
Հասարակություն

Կրթաթոշակային քաղաքականությունը վերանայվել է մի շարք ուղղություններով․ ԿԳՄՍ նախարարն այցելել է Գորիս

Գորիսի պետական քոլեջը նշում է հիմնադրման 100-ամյակը: Այդ առիթով Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը շնորհավորել է քոլեջի ուսանողական և դասախոսական անձնակազմին և մի խումբ աշխատակիցների հանձնել նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր:

Ողջույնի խոսքում նախարարն ընդգծել է, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով արհեստագործական և միջին մասնագիտական կրթությանն առանձնակի կարևորություն է տրված:

«Այս ոլորտը մեծ նշանակություն ունի պետության ու տնտեսության համար և վստահ եմ, որ ՄԿՈՒ հաստատությունները երկրի զարգացմանը նպաստելու ավելի մեծ ներուժ ունեն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ վերջերս ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը զարգացման նոր հեռանկար է ապահովում:

«Քոլեջները հնարավորություն են ստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, գործատուների հետ ակտիվ աշխատելու, ինչպես նաև դուալ կրթության ծրագրեր իրականացնելու, որով կկազմակերպվի աշխատանքի վրա հիմնված ուսուցում»,- ասել է նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի վերջից մեկնարկելու է ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորման գործընթացը՝ մի քանի մասնագիտական կրթական ծրագրերով: Հաջորդաբար արդեն ատեստավորում կիրականացվի կրթական բոլոր ծրագրերով՝ դասախոսներին ընձեռելով վարձատրության բարձրացման հնարավորություն:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ամբողջությամբ վերանայվել է նաև կրթաթոշակային քաղաքականությունը՝ գերակա մասնագիտությունների գծով 5000 դրամից մինչև 50 հազար դրամի բարձրացմամբ:

«Կրթաթոշակային քաղաքականությունը վերանայվել է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսական, արդյունաբերական և շինարարական: Այս տարի արդեն գրեթե բոլոր քոլեջներն ընդունելության շատ բարձր ցուցանիշներ են գրանցել: Աճը նկատելի է հատկապես պետության համար կարևոր մասնագիտությունների ուղղությամբ: Մարզերում փոխհատուցվում են նաև բնակավայրից հեռու գտնվող հաստատություններում սովորողների և դասավանդողների տրանսպորտային ծախսերը, որը մեծապես հեշտացրել է ուսանողների ուսումնառությունն ու դասախոսների աշխատանքը»,- խոսքն ամփոփել է Ժաննա Անդրեասյանը:

Գորիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև համայնքային պատկերասրահ, որտեղ բացվել է «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսը։ Նախարարը շրջել է պատկերասրահում, ծանոթացել ցուցադրության շրջանակում ներկայացված արվեստագետ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի սևանկարների հավաքածուի նմուշներին, որոնց մի մասը երբևէ չհրապարակված բացառիկ պատկերներ են և կարևոր տեղեկություններ են պարունակում Սյունիքի բնության ու հուշարձանների, բնակավայրերի ու բնակչության մասին:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Գուրոսի սևանկարներից ընտրված ավելի քան 100 լուսանկարները բացառիկ գիտաճանաչողական արժեք ունեն: Հավաքածուում ընդգրկված պատկերները ներկայացնում են Գորիսի տարածաշրջանի քաղաքակրթական զարգացումը՝ քարանձավային բնակավայրից դեպի քարաշեն, երկհարկանի առանձնատներով գեղատեսիլ բնակավայր: