Ուկրաինան Թուրքմենստանին խնդրել է ձերբակալել Պուտինին
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել Աշխաբադին, որը չի ստորագրել Հռոմի ստատուտը, ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքմենստան կատարած այցի ժամանակ։
Գերատեսչությունը համապատասխան հայտարարություն է հրապարակել Telegram-ում։
Հայտարարության մեջ Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանի ղեկավարին անվանել է ռազմական հանցագործ, ում նկատմամբ Միջազգային քրեական դատարանի օրդեր է տրվել:
Ուկրաինացի դիվանագետները նաև հույս են հայտնել, որ Աշխաբադը կհարգի միջազգային իրավունքը և ՄՔԴ որոշումները։