Իսրայելը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափում «Իսլամական ջիհադ»-ի առաջնորդին uպանելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Արևմտյան ափի Թուլկարմ քաղաքում արմատական պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդին մահվան մասին։
Իսրայելի պաշտպանության բանակի և Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության համատեղ գործողությունների ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարված է հասցրել Թուլկարմի շրջանում և սպանել «Իսլամական ջիհադ» խմբավորման ղեկավար Մուհամմադ Աբդուլլահին։ Նրա հետ մեկ այլ անձ է ոչնչացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավիահարվածը հասցվել է Նուր Շամս փախստականների ճամբարին, որը գտնվում է Թուլկարմի մոտ։