Վաղը կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը
Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում տեղի է ունենալու Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ հերթական քրեակաղաքական շինծու գործով դատական նիստը: Հայտնում է իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը:
«Ամենակարող պատահականության սկզբունքով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի դատական գործը մակագրվել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախկին անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանին։
Նիստը լինելու է դռնբաց»,- գրել է նա: