Ադրբեջանը մտահոգ է ջրային ռեսուրսների նվազման բարձր ռիսկով
Ադրբեջանը մտահոգ է ջրային ռեսուրսների նվազման բարձր ռիսկով: Համաշխարհային ռեսուրսների գնահատման գործակալության տվյալով, Ադրրբեջանը ջրային ռեսուրսների նվազման ռիսկի առումով գտնվում է բարձր միջին գոտում՝ ջրային սթրեսի 20-40 տոկոս: Խոսքը մինչեւ 2050 հաշվարկի մասին է: Այդ մասին գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը․
«Դժվար կամ բարդ չէ պատկերացնել, թե լուծումների սցենարային իմաստով առնվազն որպես տարբերակ ինչ է դիտարկելու Ադրբեջանը, ու ընդհանրապես ինչու՞ Բաքվին հանգիստ չի տալիս մեր ջրային ռեսուրսի ահռելի ավազանը՝ Սեւանը:
Հետեւաբար, անշուշտ մենք պետք է առավելագույն ամրություն ունենանք Հայաստանի ամբողջ սահմանով, բայց նաեւ չմտածենք, թե միայն Սյունիքն է Ադրբեջանի համար ռազմավարական թիրախ: Ավելին, խորքային առումով դեռ հարց է, թե Բաքվում որն են դիտում գերառաջնահերթ»,- մանրամասնել է քաղաքագետը։