ՔՊ վարչությունը մերժեց Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում. Հովիկ Աղազարյանը հաստատել է
ՔՊ վարչությունը մերժեց Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում։ Տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատեց իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Պատգամավորը շատ մանրամասներ չգիտեր, բայց նշեց՝ թեև Դավոյանը միակ թեկնածուն էր, սակայն նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը: