Ես միշտ հույս ունեի, որ այս օրը երբեք չի գա. Ֆեդերերը՝ Նադալին
վեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է իր հավերժական մրցակցի՝ իսպանացի Ռաֆայել Նադալի՝ կարիերան ավարտելու որոշումը։ Այսօր ավելի վաղ 38-ամյա Նադալը հայտարարել է, որ նոյեմբերյան Դևիսի գավաթը կլինի իր վերջին մրցաշարը պրոֆեսիոնալ կարիերայում։
«Ի՜նչ կարիերա, Ռաֆա: Ես միշտ հույս ունեի, որ այս օրը երբեք չի գա: Շնորհակալություն քեզ անմոռանալի հիշողությունների և բոլոր անհավանական նվաճումների համար մեր սիրելի խաղում: Ինձ համար մեծ պատիվ է քո կողքին լինելը»,- գրել է Ֆեդերերը։
Ռաֆայել Նադալն իր կարիերայի ընթացքում հաղթել է «Մեծ սաղավարտի» 22 մրցաշարերում և երկու անգամ դարձել օլիմպիական չեմպիոն։ Իսպանացին Ռոլան Գարոսում հաղթել է 14 անգամ