Եղել են դեպքեր, որ գազի լևի գիծ են ունեցել․ Ռուստամ Բադասյան
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Գազի և բենզինի մասով լուրջ խնդիրէ տեսնում։ Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ գրեթե բոլոր ներմուծող և խոշոր ընկերությունները, որոնք այդ ոլորտում են աշխատում, խնդիր ունեն ստվերի հետ։
«Մենք անհոգնել բազմիցս զբուշացրել ենք, որ հետևողականորեն անելու ենք, ուղղակի կարևոր է, որ կամավոր դուրս գան հարկային կարգապահության դաշտ։ Ցավոք սրտի չի ստացվում և շարունակում են նույն վարքագիծը դրսևորել։ Եղել են դեպքեր, որ գազի լևի գիծ են ունեցել, եղել է ԱԱՀ-ի խարդախություններ, երբ որ առանց փաստաթղթի ձեռք են բերում կամ անապրանք հաշիվներ գրելու դեպքեր, ԱԱՀ-ի դեբետը ստանում են և այլևս իրենց ընկերության մասնակիցներին չեք կարող գտնել։ Այսինքը, պրոֆեսիանալ այդպիսի խարդախությունների մասին է խոսքը և՝ թերհայտարարգրումների»,-ասաց Բադասյանը։