ՆԱՏՕ-ն զորավարժություններ կսկսի միջուկային զենքի կիրառումը փորձարկելու համար
ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 14-ին կսկսի Steadfast Noon զորավարժությունները՝ միջուկային զենքի կիրառումը փորձարկելու նպատակով:
Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
Զորավարժություններն անցկացվում են ամեն տարի՝ ինչպես միջուկային, այնպես էլ ՆԱՏՕ-ի ոչ միջուկային երկրների տասնյակ ինքնաթիռների մասնակցությամբ և մարտավարական միջուկային հարվածների նմանությամբ պարապմունքներով: