Զելենսկին պատրաստ է հրադադարի. Corriere della Sera
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հայտնել է, որ պատրաստ է հրադադարի:
Ըստ իտալական Corriere della Sera թերթի, դրա դիմաց Զելենսկին պահանջում է անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից, ինչպես որ ամերիկացիները տվել են Ճապոնիային, Հարավային Կորեային և Ֆիլիպիններին:
Բացի այդ, Հռոմից, Փարիզից և Բեռլինից՝ եվրոպական մայրաքաղաքներից նա հույս ունի երաշխիքներ ստանալ, որ Ուկրաինան շուտով կմիանա Եվրամիությանը։ Մասնավորապես, Հռոմում Զելենսկին մտադիր է հանդիպել Հռոմի պապի, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
«Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք իրական հնարավորություն ունենք իրավիճակը տանելու դեպի խաղաղության և կայունության։ Ռազմաճակատում տիրող իրավիճակը հնարավորություն է տալիս վճռական գործողությունների՝ պատերազմն ավարտելու համար ոչ ուշ, քան 2025 թվականը»,- գրել էր Զելենսկին նախօրեին։