Դուրս եկեք և հպարտություն պարգևեք մեզ. Յուրա Մովսիսյանը դիմել է հավաքականի տղաներին (ֆոտո)
Հետհայացք դեպի իմ օրերը Հայաստանի հավաքականի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը` հրապարակելվ լուսանկար ազգային հավաքական նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:
Իմ կյանքի լավագույն հիշողություններից մի քանիսը ստեղծվել են դաշտում՝ խաղալով իմ երկրի համար:
«Հայաստանի ազգային հավաքականին մաղթում եմ ուժ, հաջողություն և անմոռանալի պահեր Ֆարերյան կղզիների հետ վաղվա (այսօրվա-խմբ.) կայանալիք հանդիպմանը։ Դուրս եկեք և հպարտություն պարգևեք մեզ»,- գրել է նա: