Ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, մազերից քաշել. Դուք տանը երեխաներ չունե՞ք. ծնողի ահազանգը
Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն (այդպես են ներկայացել ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դպրոցի ծնողներից մեկը՝ Մարինա Ադուլյան-Անդրյանը:
Նա նաև նշել է. «Այդ ամենը երեխաների աչքի առաջ, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։
Լավ, ո՞նց։
Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։
Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանեի՞ք։
Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը, հիմնավոր է թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկե՞լ»: