Իսրայելը Մերձավոր Արևելքը տանում է դեպի աղետ. Իրանի արտգործնախարար

Մերձավոր Արևելքի երկրները պետք է միավորվեն՝ ապահովելու իրենց տարածաշրջանի անվտանգությունը, որն Իսրայելը մղում է դեպի աղետ։
Նման կարծիք է հայտնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իսրայելական ռեժիմը տանում է ողջ տարածաշրջանը դեպի աղետ։ Խորաթափանցություն, իմաստություն, քաջություն և համագործակցություն է անհրաժեշտ, որպեսզի տարածաշրջանը հաղթահարի մարտահրավերները այս դժվար ժամանակներում», - գրել է Արաղչին Ռիադում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպումից հետո:
Իրանի արտգործնախարարության ղեկավարը թագավորություն կատարած այցի ընթացքում հանդիպել է Սաուդյան Արաբիայի իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ։
«Իրանն ու Սաուդյան Արաբիան միասին կարող են օգնել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովումը, և դա պահանջում է քաղաքական ավելի բարձր կամք»,- ասել է Արաղչին բանակցություններից հետո։