Մոսկվայի դատարանը ՌԴ ՊՆ ԳՇ սպայի գործով մեղադրյալ գործարար Մարտիրոսյանի կալանքը երկարացրել է
Մոսկվայի Բասմանի դատարանը երկարացրել է կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովի գործով ներգրավված գործարար Լև Մարտիրոսյանի կալանքը։ Կալանքը երկարաձգվել է մինչև հունվարի 12-ը, հայտարարել է դատավոր Եվգենիա Կոզլովան:
Հերթական նիստը, որտեղ որոշվել է խափանման միջոցի երկարաձգման հարցը, անցել է փակ ռեժիմով.պատճառը նիստի ընթացքում գաղտնի տեղեկությունների հրապարակումն է։
Մինչ այդ, գործարար Լյովա Մարտիրոսյանը, որ մեղադրվում է ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովին 50 միլիոն ռուբլի արժողությամբ հողամաս և տուն կաշառք տալու մեջ, հայտարարել է, որ զինվորականին կաշառք չի տվել, այլ գործարք է կնքել նրա հետ: Ամբաստանյալի փաստաբանը պնդում է, որ այն, ինչ քննությունն անվանում է կաշառք, իրականում քաղաքացիաիրավական գործարք է: