30 տարի աշխարհի 88 երկրներ քննարկում են՝ ինչպես խթանել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Ֆրանսիայի Բորդո քաղաքում մասնակցել է Ջրի ավազանային կառավարման կազմակերպությունների միջազգային ցանցի գլխավոր ասամբլեայի 30-րդ նստաշրջանին։
Գետավազանային կազմակերպությունների միջազգային ցանցը, որը գործում է ավելի քան 30 տարի, ներառում է աշխարհի 88 երկրների 192 կազմակերպություններ` նպատակ ունենալով խթանել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ոլորտում փորձի փոխանակմանը:
Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է գետավազանային կազմակերպությունների միջազգային ցանցի գլխավոր տնօրեն Էրիկ Տարդյոյի հետ, ինչպես նաև մասնակցել բարձրատիճան ներկայացուցիչների համար նախատեսված պանելային քննարկմանը:
Կազմակերպվել են նաև մի շարք այլ երրկողմանի հանդիպումներ` քննարկելու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունները: