ՌԴ ԶՈւ-ն Կուրսկի մարզում երկու բնակավայր է ազատագրել․ ՌԴ ՊՆ (քարտեզ)
Ռուսական զորքերի «Հյուսիս» խմբավորումն ազատագրել է Կուրսկի մարզի Նովայա Սորոչինա և Պոկրովսկի բնակավայրերը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները շարունակել են հարձակողական գործողությունների իրականացումը, որոնց ընթացքում ազատագրել են Նովայա Սորոչինա և Պոկրովսկի բնակավայրերը»,- ասված է հաղորդագրության մեջ: