Եթե տիեզերքում կա գեթ մեկ Ճշմարտություն, ապա դա Սերն է. ԱԺ փոխնախագահը սրտիկ պատկերած ձեռքերով լուսանկար է հրապարակել
Ամեն օրը հնարավորություն է տալիս մեր սերը փոխանցել մարդկանց` ընտանիքին, գործընկերոջը, հաճախորդին, վաճառողին, հարևանին, տաքսու կամ ավտոբուսի վարորդին, աշակերտին ու ուսուցչին... Հնարավորություն է տալիս բոլորին օգնելու, նրանց մասին հոգ տանելու, սիրով վերաբերվելու, կարևոր չէ, թե ով է կամ ինչ՝ մարդ, կենդանի, մի հրաշալի ստեղծագործություն, բույս, թե հող` մեր Երկիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած լուսանկարին կից գրել է ԱԺ փոխխոսնակ Հակբ Արշակյանը:
«Եթե նույնիսկ ամբողջ օրն ապարդյուն անցնի ու անօգուտ, երեկոյան խորհելիս կարող եք երջանիկ լինել, որ մարդկանց ու ամենին առնվազն սիրով ու հոգատարությամբ եք վերաբերվել։ Սա է ամենամեծ հարստությունը։
Երբեք չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով. բիզնեսում, ծառայության մեջ, քաղաքականության մեջ, հարաբերություններում, կրթության մեջ, թե կենցաղում։
Չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով` ամե՜ն պահի` ներկա պահին։ Դա է Ճանապարհը։
Ճշմարտությունը Սերն է, եթե տիեզերքում կա մեկ գեթ Ճշմարտություն:
Այս պահին ես սա զգում եմ և ցանկացա կիսվել ձեզ հետ»։