Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըԷկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում էԱպագան այսօր է՝ արդեն մուտք է գործել․ Փաշինյան (տեսանյութ)
Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալին մահացած են գտել
Փաշինյանը հանդես է գալիս ասուլիսով․ ՈւղիղԳեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվելԻշխանությունը ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել. ԱբրահամյանՇիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինիՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ վկայականներԴատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար
Ավտովթար՝ Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ ՋավախյանՈւկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. Թրամփ
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Տավուշի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՔամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնությունՀակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնիցՌուսաստանի Խաբարովսկի երկրամասում անհետ կորած Մի-8 ուղղաթիռի բոլոր հինգ ուղևորները մահացել են Փաշինյանը փորձում է իր գործողություններով արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին. Արա ԱբրահամյանԱշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ» «Բա ոխ պիտի հանեին, բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում». Դիանա Գասպարյանը մարտական է տրամադրված. «Իրավունք»Նոր մանրամասներ՝ վագոն-տնակի հրդեհումիցԵթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրըԲաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարելՖրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կհարձակվի Եվրոպայի վրաՈւսումնասիրվում է մանկապարտեզից այգի երեխաների կյանքը վտանգելով ուղեկցելու դեպքըՔաղաքացիությունը՝ թանկովՔոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածուUNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանումԱրտակարգ դեպք է գրանցվել․ կրակը տարածվել է անասնագոմի ներսով, հրշեջները հասել են օգնության4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարումԸնդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու համարԳազամատակարարման անջատումներ են սպասվումԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել Վանաձորում վթար է տեղի ունեցել, սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է Դիվանագիտական պատուհանը մնում է բաց. Մասուդ ՊեզեշկիանՍպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը «Ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական խաղերի կիզակետ. ադրբեջանագետ Երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Փաշինյանը Սյունիքի մարզպետին արձակուրդ է ուղարկում Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ադրբեջանը ձգտում է ստեղծել ՀՀ տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպՓյունիկը գանացի նորեկ ունիԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջՀայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերովՀՀ ՊՆ փոխնախարարը Լեհաստանի ՊՆ պետքարտուղարի հետ պաշտպանության հարցեր է քննարկել
Քաղաքականություն

Երբ «զոնտիկ»-ի մի կողմը պահում ես դավաճան իշխանության գլխին, մյուս ծայրը մտնում է համապատասխան տեղդ (լուսանկարներ)

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին մոտ մեկ շաբաթ առաջ թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն էլ, Ալեքսանյանի մուտքը ՌԴ փակ է՝ Հայաստանի իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի, ավելի կոնկրետ՝ ՔՊ-ին կամ իշխանական վերնախավին ակտիվ ֆինանսավորելու համար։ 

Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին, ռուսները չեն ընդունում Ալեքսանյանի քստմնելի վերաբերմունքը, մասնավորապես, փաշինյանների ընտանիքնի նկատմամբ։

Այն մասին, թե ինչպես Լֆիկ Սամոն նախկինների ձեռքի տակից շատ արագ դուրս եկավ ու դարձավ Փաշինյանի ու նրա ընտանիքի ձեռքի թաշկինակը՝ մեկ անգամ չէ, որ գրել ենք։

Դեռ հեղաշրջման օրերին Փաշինյանն «իր ախպեր» Լֆիկին «ժերտվա տվեց», ու քաղաքացիների ցասումն ուղղեց  «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի ապակիների ու դռների վրա։ Շատ չանցած՝ կոտրված ապակիների ու դռների գումարները հենց նույն քաղաքացիներն էլ վճարեցին՝ թանկացած ապրանքներ գնելով։ 

Այդ օրերին թեև Նիկոլը խոստացավ պատժել Լֆիկ Սամոյին, թույլ չտալ շարունակել իր մենաշնորհային դիրքը, բայց այդպես էլ ոչինչ չարվեց։

Իսկ Լֆիկի խանութներում շուտով հայտնվեցին «Նիկոլ» անունով կոնֆետներ, «Դուխով» և «Վարչապետ» մակագրությամբ օղիներ ու իրենց մեջ թաղեցին զայրույթը։

Ընդհանրապես, Լֆիկ Սամոն բիզնեսմենի այն տեսակն է, որ իշխանությանը գոհացնելու համար, ամեն ինչի ընդունակ է։ Չմոռանանք, որ դեռ հեղափոխության օրերին Լֆիկն իր թիկնապահների ջոկատը մահակներով ուղարկել էր ժողովրդի վրա․․․ իսկ այսօր նույն մահակներով պաշտպանում է Նիկոլի իշխանությունն ու դարձել է նրա անձնական դրամապանակը։

Դեռ երեկ երրորդ նախագահի ձեռքը հպարտությամբ սեղմող գործարար Սամվել Ալեքսանյանն այսօր բառիս ուղիղ իմաստով հովանոց է դարձել դավաճանության մեջ մեղադրվող  իշխանությունների համար։

Այս տեսակի համար էական չէ, որ այդ իշխանիկները վաճառել ու շարունակում են վաճառել այն երկիրը, որտեղ ինքն իր բիզնեսն է ծավալել։

Սա հիշեցնում է հայտնի «Կաղնին ու խոզը» առարկը, որտեղ խոզին հետաքրքրում է ոչ թե կաղնու չորանալը, այլն այն, որ իր փորն այդ պահին կուշտ լինի։

Դրա համար էլ կշտանում ու շարունակում է կշտացնել իր «մերձավոր» դավաճանին՝ ակամա դառնալով դավաճան (թեև կշտանալ բառը սրանց դեպքոում մի քիչ հարաբերական է)։ 

Ինչևէ․․․

Ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «մուծվում է»՝ բիզնեսը պահելու և նախկին կեղծարարություններն ու հանցագործությունները ջրի երես չհանելու համար:

Փաշինյաննն էլ իր հերթին Լֆիկ Սամոյին պատկանող ձեռնարկություններին արտոնություններ է տալիս։ Ընտրողական այս վերաբերմունքը խոսում է այն մասին, որ Ալեքսանյան-Փաշինյան «բարձր մակարդակի» հարաբերությունները չափվում են միայն գումարով, որը պետական բյուջե մտնելու փոխարեն, հավանաբար, իշխանական ընտանեկան բյուջեին է ուղղվում։

Օրինակ՝ «City of smile» հիմնադրամի, միայն 2018թ.-ի նվիրատուների ամբողջական ցանկն ուսումնասիրելիս, պարզվում է, որ Ալեքսանյանների ընտանիքը (նրանց պատկանող բարեգործական հիմնադրամը) 10,000,000.00 դրամ նվիրատվություն էր կատարել: Չխոսենք  «City of smile»-ի հանգանակության տուփերի մասին, որոնք տեղադրված են «Երևան սիթի»-ի բոլոր խանութների բոլոր դրամարկղերի մոտ:

Եթե սա «մուծման» ձև չէ, ապա ի՞նչ է (թեև սա մուծման միակ ձևը չէ...)

Սամվել Ալեքսանյանի «մուծվելու» արդյունքում նրա բիզնես-գործունեության մեջ հարկայինը չի խառնվում, Փաշինյանի կինը՝  Աննան, հագնում և գովազդում է «Ալեքս տեքստիլի» զգեստները, ջրվում կամ ընդհանրապես փակվում են Ալեքսանյանի անվան հետ կապված քրեական գործերը:

Էլ չենք խոսում այն մասին, թե որքան թաքցրած աշխատատեղեր է նա ունեցել, ինչքան բրենդային խմիչքներ է կեղծել, որոնք վնաս են հասցրել մարդկանց առողջությանը, որքան փաստաթղթային կեղծարարություններ են հայտնաբերվել... Այդ ամենի մասին «հեղափոխությունից» հետո բարձրաձայնվեց, բայց ոչինչ չձեռնարկվեց: 

Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակի հետևանքով, դրանց մատակարարները 100%-անոց անպատժելիություն զգալով, ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների, բազմաթիվ մանրածախ օբյեկտներ ապրանք են մատակարարում առանց հաշիվ-ապրանքագրերի...

Ու այս ու շատ ուրիշ կեղծարարությունների համար պատժվելու փոխարեն, այսօր Լֆիկ Սամոն շարունակում է նոր արտոնություններ ստանալ՝ ավելի խորը մտնելով իշխանության «աչքն» ու ընկելով բարեկամ երկրից աչքից։ Կամ, կարճ ասած, մտնելով՝ ընկնում է։

Ու ստացվում է, որ երբ «զոնտիկ»-ի մի կողմը պահում ես դավաճան իշխանության գլխին ու հովանավորում նրան, մյուս ծայրը մտնում է համապատասխան տեղդ։

Արմինե Մկրտումյան