Տիգրան Ավինյանին սպասարկելու համար երևանցիների հաշվին 85․700 դոլարանոց Mercedes-Benz EQE 500 են գնել
Երևանցիների հաշվին քաղաքապետարանը 33 մլն դրամով (85․700$) Տիգրան Ավինյանին սպասարկելու համար էլեկտրական շարժիչով Mercedes-Benz EQE 500 է գնել։ Այս մասին գրել է Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը:
«Երևանցիների հաշվին քաղաքապետարանը 33 մլն դրամով (85․700$) Տիգրան Ավինյանին սպասարկելու համար էլեկտրական շարժիչով Mercedes-Benz EQE 500 է գնել, որ քաղաքապետը նոր մեքենայով ավելի հպարտ ընկնի դեսպանատների դռները՝ խնդրելու, որ մանկապարտեզների վերանորոգման ու ավտոբուսների ձեռքբերման համար փող տան»: