Օլաֆ Շոլցը պատրաստ է Պուտինի հետ երկխոսության
Գերմանիայի ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության աղբյուրը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ խոսքը քաղաքական գործիչների հեռախոսազրույցի մասին է։ Շոլցը պատրաստ է այն անցկացնել բառացիորեն ցանկացած պահի։ Սակայն նույնիսկ զրույցի սպասվող ժամկետը դեռ չի հաղորդվում։
«Շոլցի համար Պուտինի հետ զրույցը բացառված չէ։ Նա այս ամենը կանի հակամարտությունը վերջ տալու նպատակով»,- ասել է անանուն աղբյուրը։
Ընդգծվում է, որ մոտ ապագայում հնարավոր է Շոլցի և Պուտինի միջև զրույցը: