Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում Լիբանանում զոհվել է 36 մարդ
Լիբանանի տարբեր շրջաններում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը կազմել է 36 մարդ, վիրավորվել է 150 քաղաքացի:
Այս մասի ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության շտապ օգնության կենտրոնի հաղորդագրության մեջ։
«Թշնամական Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 150 քաղաքացի»,- ասվում է հաղորդագրությունում։
Արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցի համաձայն՝ անցյալ տարվա հոկտեմբերից Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 2119-ի, ավելի քան 10 հազար մարդ վիրավորվել է: