Իսրայելը Դամասկոսում հարվածել է բնակելի շենքին. կան զոհեր և վիրավորներ
Դամասկոսի բնակելի շենքի վրա իսրայելական օդային հարձակումը հրեշավոր հանցագործություն է և պաղեստինցի և լիբանանցի ժողովուրդների ցեղասպանության շարունակությունը:
Այս մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական ավիացիան երեք հարված է հասցրել Դամասկոսի խիտ բնակեցված Մազզե շրջանում գտնվող շենքին, ինչի հետևանքով զոհվել է յոթ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, իսկ 11-ը՝ վիրավորվել։
«Սիրիան խստորեն դատապարտում է խաղաղ բնակիչների դեմ այս նողկալի հանցագործությունը, որը հանդիսանում է պաղեստինցիների և լիբանանցիների դեմ իրականացվող հանցավոր ցեղասպանության շարունակությունը», - ասված է հայտարարության մեջ։