ԱՊՀ երկրները մեր ռազմավարական գործընկերներն են, տրամադրված ենք համագործակցության ամրապնդմանը․ Պուտին
Անկախ պետությունների համագործակցությունը զարգանում է, այդ կազմակերպության մասնակիցների և նրանց ղեկավարների ջանքերի շնորհիվ մեծանում է միջազգային այդ միավորման հեղինակությունն աշխարհում: Այդ մասին ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Առաջնորդվելով փոխըմբռնման, իրավահավասարության և բարիդրացիության սկզբունքներով՝ ԱՊՀ անդամ պետությունները հաջողության են հասնում իրենց առջև դրված հիմնական խնդիրների լուծման հարցում, առաջին հերթին՝ իրենց քաղաքացիների բարեկեցության և կյանքի որակի բարձրացման ոլորտում, նշել է Պուտինը․
«ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է։ Մեզ համար Համագործակցության երկրները ամենամոտ հարևաններն են, ընկերները, ռազմավարական գործընկերները, և մենք, բնականաբար, տրամադրված ենք մեր համագործակցության հնարավորինս ամրապնդմանը», − ընդգծել է ՌԴ նախագահը։