ԱԺ-ն հոկտեմբերին կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը․ Փաշինյան
ԱԺ-ն հոկտեմբերին կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, այդ մասին հայտարարել է Փաշինյանը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։
«Հայաստանում ներպետական ընթացակարգեր անցնելու գործընթացը մոտենում է ավարտին։ Արդեն այս ամսվա ընթացքում Հայաստանի խորհրդարանը կքննարկի այդ փաստաթղթի վավերացման հարցը», - հայտարարել է Փաշինյանը։